Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Սլուցկին շեշտում է` Էրդողանի «պնդումները չեն նպաստում Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»

Սլուցկին շեշտում է` Էրդողանի «պնդումները չեն նպաստում Ղարաբաղի խնդրի կարգավորմանը»
18.10.2020 | 21:26

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի՝ Պետական դումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանին, իբր, զենք մատակարարելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այսօրվա հայտարարությանը:

«Էրդողանի պնդումները չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մնացած երկրները կողմերից և ոչ մեկին չեն աջակցում և ամեն ինչ անում են արյունահեղությունը դադարեցնելու համար»,- հայտարարել է Սլուցկին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Դումայի հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ երեք երկրների լիդերներն ավելի վաղ հանդես են եկել մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու մասին Հայաստանին և Ադրբեջանին հասցեագրված կոչով, իսկ դրանից հետո Մոսկվայում տեղի են ունեցել արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններ, և ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն:

Դումայի հանձնաժողովի ղեկավարի համոզմամբ, անհրաժեշտ է հասնել այդ համաձայնության դրույթների իրագործմանը:

«Այսօր պետք է շարունակել որոնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղիները և հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից ու փոխադարձ մեղադրանքներից»,- այսօր հայտարարել է Պետական դումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ